Հայ հրաձիգներրը ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
- Ani
- Feb 12
- 1 min read

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է առաջին մեդալը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձել է 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։
Հայ մարզիկները 1120 միավորով նաև սահմանել են Եվրոպայի ռեկորդ։