Նախագահի ընտրությունները, հավանաբար, տեղի կունենան հունվարի սկզբին. Կոբախիձե
Վրաստանում նախագահական ընտրությունները, հավանաբար, տեղի կունենան 2025թ. հունվարի սկզբին։ Այս մասին հայտնել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, տեղեկացրել է «Эхо Кавказа»-ն։
«Ամեն բան [երկրում] խաղաղ է եւ հանգիստ։ Կամփոփվեն [խորհրդարանական] ընտրությունների արդյունքներըը, դրանից հետո տասներորդ օրը տեղի կունենա խորհրդարանի [առաջին] նիստը։ Դրանից հետո կսկսվի խորհրդարանական կյանքը, եւ շուտով, հավանաբար հունվարի սկզբին, տեղի կունենան նախագահական ընտրությունները։ Դրանից հետո տեղի կունենա նախագահի երդմնակալությունը։ Երկիրը սովորական ռեժիմով շարունակում է կյանքը, շարունակվում է շատ նախագծերի իրականացումը»,- ասել է Կոբախիձեն լրագրողներին Բաքվում։
Հիշեցնենք, որ նախագահին առաջին անգամ կընտրի ոչ թե Վրաստանի բնակչությունը, այլ Ընտրական կոլեգիան։ Ընտրությունները պետք է տեղի ունենան 45 օրվա ընթացքում նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո 45 օրվա ընթացքում։
Սահմանադրության համաձայն՝ կոլեգիայի կազմում կլինեն 300 անդամներ, այդ թվում Վրաստանի խորհրդարանի եւ Աբխազիայի եւ Աջարիայի ինքնավար հանրապետությունների բարձրագույն ներկայացուցչական մարմինների բոլոր անդամները։ Ընտրական կոլեգիայի այլ անդամներին տեղական ինքնակառավարման մարմիններից կառաջադրեն համապատասխան քաղաքական կուսակցությունները համաձայն այն քվոտաների, որոնք կսահմանի Վրաստանի ԿԸՀ-ն օրգանական օրենքի հիման վրա։ Քվոտաները կորոշվեն համամասնական աշխարհագրական ներկայացուցուչթայն սկզբունքով եւ համաձայն տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքների։
Վրաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան խորհրդարանի պալատում։ Թեկնածու առաջադրելու իրավունք ունի Ընտրական կոլեգիայի ոչ պակաս, քան 30 հոգին։ Ընտրությունների առաջին փուլում ընտրված է համարվում այն թեկնածուն, որը կհավաքի կոլեգիայի լրիվ կազմի ձայների ոչ պակաս, քան երկու երրորդը։ Եթե Վրաստանի նախագահին չհաջողվի ընտրել առաջին փուլում, երկրորդ փուլում քվեարկությունն անցկացվում է լավագույն արդյունքներն ունեցած 2 թեկնածուների միջեւ։ Երկրորդ փուլում ընտրված է համարվում այն թեկնածուն, որը կհավաքի առավել մեծ թվով ձայներ։
Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կարող է անցնել երկրորդ ժամկետի համար։ Սակայն, հաշվի առնելով նրա դիմակայությունը կառավարող կուսակցության հետ, «Վրացական երազանքը» կառաջադրի նախագահի պաշտոնի այլ թեկնածու։ Ավելի վաղ կուսակցությունում հայտարարում էին, որ դեռ չեն քննարկել թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնի համար։