top of page

Երևանյան լճի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մшրմին

  • Writer: Ani
    Ani
  • Dec 15, 2024
  • 1 min read
ree

Դեկտեմբերի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյանց փողոցում երևանյան լճի հարևանությամբ տղամարդու դի կա։



Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու մարմին, իսկ դրա հարևանությամբ՝ Infinity և ՎԱԶ-210» մակնիշի ավտոմեքենաներ։



Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է վրաերթի հետևանքով ու հիմա Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները պարզում են այդ տեղեկությունը։



Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի, ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

1/2436
bottom of page