Էրդողանը բաց ուղերձ էր հղում, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը տանում է դեպի Թուրքիա. Անդրանիկ Թևանյան
- Ani

- Sep 25, 2024
- 1 min read

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Թուրքական սիմվոլիզմ .Թուրքական քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվում սիմվոլներին:
Նիկոլ Փաշինյանին բերել էին «Թուրքական տուն» և ձեռքը տվել Էրդողանի նկարով գիրքը, որն իր գրկում պահած Փաշինյանը լայն բացած բերանով ժպտում էր:
Էրդողանն այդպիսով բաց ուղերձ էր հղում այն մասին, որ Փաշինյանի միջոցով ինքը Հայաստանը տանում է դեպի Թուրքիա:
Դե իսկ Էրդողանի նկարով գիրքը ցույց էր տալիս, թե ով է Փաշինյանի իշխանության իրական հովանավորը և ում է վերջինս պարտական իր աթոռով»:




















