top of page

Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին

  • Writer: Ani
    Ani
  • Sep 26, 2024
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ներկայիս ընթացքին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին ու ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին և տարածաշրջանում կայունության ապահովման գործում:

Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի քայլերը` ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության հաստատման: Գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը:

bottom of page