top of page

«Նոան» 3-0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին

Apr 9, 2025
1 min read

ՀՊԼ 19-րդ տուրում «Նոան» այսօր Աբովյանի Վահագն Թումասյանի անվան Քաղաքային մարզադաշտում ընդունել է ԲԿՄԱ-ին և 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:

Հանդիպման հաշիվն արդեն 2-րդ րոպեին բացել է Էլդեր Ֆերեյրան, մինչև ընդմիջում Բրունո Ալմեյդան կրկնապատկել է իր թիմի առավելությունը՝ 30-րդ րոպեին աչքի ընկնելով խփած գնդակով:

Խաղի վերջնահաշիվը ձևակերպել է Էրալդո Չինարին՝ 89-րդ րոպեին գրավելով բանակայինների դարպասը:

Այս հաղթանակի շնորհիվ Ռուի Մոտայի թիմը 55 միավորով շարունակում է գլխավորել ՀՊԼ մրցաշարային աղյուսակը:

1/2967
bottom of page