Շան առկայությունը 5-15 տարեկան հասակում նվազեցնում է Կրոնի հիվանդության հավանականությունը. CGH
- anigevorgn
- Oct 1, 2024
- 1 min read

Հետազոտությունը ցույց է տվել, որ շները կարող են բարելավել երեխայի աղիների միկրոբիոմը, ինչը կապված է առողջական ընդհանուր լավ վիճակի հետ։ Արդյունքները հրապարակվել են Clinical Gastroenterology and Hepatology (CGH) ամսագրում։
Կրոնի հիվանդությունը աղիների բորբոքային հիվանդություն է, որը կարող է հանգեցնել ծանր բարդությունների եւ կյանքի որակի վատացման։ Մինչեւ 10 տարեկան երեխաների շրջանում հիվանդացությունը կրկնապատկվել է 1995 թվականից։ Նոր աշխատանքում գիտնականները գնահատել են շրջակա միջավայրի գործոնները, որոնք ազդում են երեխաների մոտ Կրոնի հիվանդության առաջացման վրա։
Հեղինակներն ուսումնասիրել են 5 000 մարդու տվյալները։ Դիտարկման ընթացքում հիվանդացել է 120 մարդ։ Գիտնականները պարզել են, որ Կրոնի հիվանդության հավանականությունը ավելի ցածր է եղել նրանց մոտ, ովքեր 5-15 տարեկան հասակում ապրել են շան հետ։ Նրանք նաեւ ավելի առողջ աղիների միկրոբիոմ են ունեցել՝ միկրոբների ամբողջություն, որոնք ապրում են աղիներում։ Կրոնի հիվանդությունը նաեւ ավելի հազվադեպ է եղել նրանց մոտ, ովքեր կյանքի առաջին տարում ապրել են մեծ ընտանիքում։ Ընտանի թռչունների առկայությունը դիտարկման ժամանակ, հակառակը, կապված է եղել Կրոնի հիվանդության բարձր ռիսկի հետ։
Գիտնականները ստեղծել են մեքենայական ուսուցման մոդել Կրոնի հիվանդության վտանգի կանխատեսման համար։ Իմանալով կոնկրետ մարդու համար ռիսկի մասին՝ նրանք կկարողանան գտնել այն նվազեցնելու միջոց, օրինակ՝ դիետայի, սննդային հավելումների կամ այլ միջոցների օգնությամբ։