top of page

Փաշինյանը հայտարարել է Հանրային խորհրդի կազմավորման մասին. նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը

  • Writer: Ani
    Ani
  • Apr 10
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Հանրային խորհրդի կազմավորման մասին։

Վարչապետի հայտարարությունը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։

Վարչապետը հայտնել է, որ սահմանված կարգով ընտրված Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարության քննարկմանը։

«Կառավարության 2025 թվականի ապրիլի 9-ի N 389-Ա որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։ 2025 թվականի ապրիլի 10-ից Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։


1/2167
bottom of page