top of page

Հայաստանում չկա զանգովի արդարադատություն, իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում. Նահապետյան

  • Writer: Ani
    Ani
  • Nov 18, 2024
  • 1 min read
ree

Դատական համակարգի անկախության մասին պետք է ընդամենը իմանալ, որ անկախ մարմին հանդիսացող ԲԴԽ ղեկավարը վարչապետի մյուս ենթակաների հետ հեռանում է պաշտոնից ու գրում տեքստ, որ ինքը գոհ է իր աշխատածից։ Այս մասին իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հասկանու՞մ եք` մարդը, ում օրենքով չի կարելի որևէ բան ստիպել (դա հանցագործություն է) ասում է, որ ինքը գոհ է իրենից, բայց ստիպված հրաժարական է տալիս, քանի որ Սուլթանը որոշել է մյուս նազիր-վեզիրներին հեռացնել։

Հայաստանում չկա զանգովի արդարադատություն։ Հայաստանում ծնգցնովի արդարադատություն է` իշխանությունները ծնգցնում են, դատական համակարգը հետ ա զանգում»։

1/2436
bottom of page