top of page

Մակրոնը կոչ է արել կոշտ և միասնական պատասխան տալ ԱՄՆ-ի մաքսատուրքերին

Apr 3, 2025
1 min read

Ֆրանսիան և Գերմանիան կոչ են անում կոշտ և միասնական պատասխան տալ ԱՄՆ-ի մաքսատուրքերին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Եվրոպայի պատասխանը բաղկացած կլինի 2 փուլից. առաջին պատասխանը կտրվի ապրիլի կեսերին։ Երկրորդը՝ ավելի ընդարձակ, ապրիլի վերջին։ Մեր պատասխանը լինելու է հստակ, այնպես, որ բոլորին դա հասկանալի կլինի»,- ասել է նա։

Գերմանիայի կանցլերն իր հերթին հայտարարել է, որ ամբողջ համաշխարհային տնտեսությունը կտուժի ԱՄՆ-ի չմտածված միջոցառումներից:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է իսպանական տնտեսությունը 14,1 մլրդ եվրո արժողությամբ առևտրային տուրքերից պաշտպանելու պետական ծրագրի մեկնարկի մասին:Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել հայելային ներմուծման մաքսատուրքեր սահմանելու մասին. բազային նվազագույն դրույքաչափը կազմել է 10%: 

1/2967
bottom of page