Սելենա Գոմեսը կարծում է, որ փողի մասին խոսելն «անճաշակություն է»
- Ani

- Oct 2, 2024
- 1 min read

Սելենա Գոմեսը կարծում է, որ փողի մասին խոսելը «վատ ճաշակի» վկայություն է։ Rare Beauty-ի 32-ամյա սեփականատերը Entertainment Tonight-ին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է իր ապրանքանիշի հաջողությունը՝ արձագանքելով իր միլիարդատեր լինելու կարգավիճակին:
«Անձամբ ես կարծում եմ, որ փողի մասին խոսելն անճաշակություն է, բայց ես արժանին եմ մատուցում այն մարդկանց, որոնք գնում են իմ արտադրանքը: Նրանք են, որ իրականացրել են իմ երազանքը։ Այնպես որ, ես իսկապես շատ-շատ զգացված եմ և պարզապես երջանիկ»:
Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ գեղեցկուհու կարողությունը գերազանցում է 1,3 միլիարդ դոլարը, ինչը նրան թույլ է տվել առաջին անգամ ընդգրկվել միլիարդատերերի ինդեքսում։




















