top of page

Խաղաղ հավաքին ընդառաջ ԱԱԾ հայտարարության տարածումը երկու նպատակ ունի. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձագանքել է Հանրապետության հրապարակում այսօր կայանալիք հանրահավաքին ընդառաջ ԱԱԾ ու ՆԳՆ ոստիկանության կողմից հայտարարությունների տարածմանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Կարծում եմ ոչ իշխանական հայացքներ ունեցող ցանկացած բանական մարդու համար պետք է պարզ լինի, որ խաղաղ հավաքին ընդառաջ նման հայտարարության տարածումը 2 նպատակ ունի՝ վախի մթնոլորտի տարածում և հնարավոր բռնաճնշումների արդարացում։

Կարծում եմ սրա ամենաճիշտ և ուղիղ պատասխանը մարդկանց կողքին լինելն է։ Այսօր՝ 18։30֊ին կհանդիպենք Հանրապետության հրապարակում»։

1/1844
bottom of page