top of page

Սկզբում կոտրել են մուտքի մոտ դրված սրճեփ սարքն ու գողացել մանրադրամները, հետո՝ թալանել ավտոտեխսպասարկման կետը

  • Writer: Ani
    Ani
  • Nov 1, 2024
  • 1 min read
ree

Ոստիկանությունից հայտնում են՝ Եղեգնաձորի Մաշտոցի փողոցի տներից մեկի բնակիչը հայտնել է, որ մուտքի դռան փականը կոտրել, մտել են Երևանյան խճուղում գտնվող իր ավտոտեխսպասարկման կետ և կատարել գողություն: Պարզվել է, որ մետաղյա պահարանից գողացել էին 250 հազար դրամ, իսկ սրահից՝ ավտոմեքենա վերանորոգելու համար նախատեսված բանալիների հավաքածու, ինչպես նաև կոտրել էին մուտքի մոտ տեղադրված սրճեփ սարքը և գողացել մանրադրամները: Տուժողին պատճառվել է  մոտ 940 հազար դրամի վնաս:

Գողության փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Վերնաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա և Երևանի բնակիչ 40-ամյա երկու տղամարդիկ:

Նրանք հրավիրվել են Եղեգնաձորի բաժին, որտեղ խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք: Նաև պարտավորվել են վերադարձնել գողոնը:

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական վարչություն: Նախաքննությունը շարունակվում է:

bottom of page