top of page

Ռադիոլուրում կմնա միայն Երևանի ժամանակը ցույց տվող ժամացույցը. Արմեն Քոլոյան

  • Writer: Ani
    Ani
  • Sep 21, 2024
  • 1 min read
ree

Հանրային ռադիոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Քոլոյանը News.am-ին հայտնել է, որ կարգադրել է հանել Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները և թողնել միայն Երևանի ժամանակը ցույց տվող ժամացույցը:


Հիշեցնենք՝ Հանրային ռադիոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը լրատվական բաժնում՝ պատից կախել էր թշնամական երկու պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ։ Դա դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել, սակայն Քոլոյանը հայտարարել էր, թե չի հանելու թշնամական երկրները խորհրդանշող ժամացույցները։


Հաջորդ օրը ռադիոտան աշխատակիցները Բաքվի ցուցանակը փոխարինել էին Ստեփանակերտ ցուցանակով:

1/2436
bottom of page