ՈՐ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԳԱԶԱՅԻ ՍԵԿՏՈՐՈՒՄ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ․ ՀԱՅՏՆԻ Է ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ
- Ani

- Feb 7
- 1 min read

Axios պարբերականը գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստ է դադարեցնել պատերազմը Գազայի սեկտրոում, եթե ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդները հեռանան այնտեղից։ Համաձայն հրապարակման, Նեթանյահուն Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում ներկայացրել է Գազայի սեկտորում պատերազմի դադարեցման իր պլանը։ Նա նշել է, որ պատերազմը պաղեստինական անկլավում կդադարի, եթե ՀԱՄԱՍ-ի առաջնորդները հրաժարվեն իշխանությունից եւ հեռանան անկլավի տարածքից։ Նաեւ նշվում է, որ Իսրայելի վարչապետը ցանկանում է երկարաձգել ՀԱՄԱՍ-ի հետ կնքած գործարքի առաջին փուլի ժամկետը, որպեսզի կարողանա ավելի շատ պատանդներ ազատ արձակել տալ։
Դրա դիմաց Իսրայելը պատրաստ է ավելի շատ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակել։ Եթե նման հնարավորություն լինի, ապա Իսրայելը նույնիսկ պատրաստ կլինի ազատ արձակել բարձրաստիճան պաղեստինցի բանտարկյալների, որոնց ազատ արձակմանը համաձայն չի եղել գործարքի առաջին փուլի բանակցություններում։ Այդ քայլի փոխարեն ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի մնացած պատանդներին, հրաժարվի Գազայի սեկտորում իշխանությունից, իսկ ՀԱՄԱՍ-ի ղեկավարներն էլ, ներառյալ բանտարկությունից ազատվողները, կհեռանան Գազայից։ ՀԱՄԱՍ-ը, ըստ հոդվածի, արդեն համաձայնել է հրաժարվել սեկտորի հանդեպ քաղաքացիական հսկողությունից եւ Գազայի անկլավի քաղաքացիական իշխանությունը կարող է փոխանցել կամ Պաղեստինյան Ազգային վարչակազմին, կամ Անկախ կոմիտեին։ Սակայն այն, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները կհեռանան անկլավից, քիչ հավանական է թվում։




















