top of page

Հղիությունը կարող է արթնացնել հին վիրուսները մարդու ԴՆԹ-ում. Science

  • Writer: Ani
    Ani
  • Oct 31, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ եւ Գերմանիայի գիտնականների միջազգային խումբը գտել է մարդու ԴՆԹ-ում հին վիրուսների հատվածներ, որոնք ակտիվանում են հղիության եւ արյան կորստի դեպքում։ Այս մեխանիզմը ուժեղացնում է արյան կարմիր մարմինների առաջացումը։ Հետազոտությունը հրապարակվել է Science գիտական ամսագրում։

Հայտնագործությունը տեղի է ունեցել մկների հեմոպոետիկ (արյունաստեղծ) ցողունային բջիջների ուսումնասիրության արդյունքում, որոնց մոտ գենետիկ կոդի այն մասերը, որոնք հայտնի են որպես ռետրոտրանսպոգոտիներ, արթնացել են հղիության ժամանակ։

Ուսումնասիրելով հղիների եւ ոչ հղի կանանց արյան նմուշները՝ հետազոտողները հայտնաբերել են, որ, հավանաբար, մարդկանց մոտ տեղի է ունենում ռետրոտրանսպոգոտիների նույն ակտիվացումը, ինչ եւ մկների մոտ։

Հետագա թեստերը ցույց են տվել, որ երբ այդ պրոցեսն արգելակվել է  մկների մոտ, նրանց մոտ սակավարյունություն է առաջացել։

Թիմը պարզել է, որ ռետրոտրանսպոգոտիներն ակտիվացնում են ազդանշանային սպիտակուցը, որը կոչվում է ինտերֆերոն, որն իր հերթին ավելացնում է հեմոպոետիկ ցողունային բջիջների ակտիվությունը։

Ռետրոտրանսպոգոտիները սովորաբար անվանում են «աղբային ԴՆԹ»։ Կազմելով մարդու գենոմի մոտ 8 տոկոսը՝ գենետիկ կոդի այդ հատվածները մի ժամանակ հետին պլան են մղվել, ինչի պատճառով  համարվում էր, որ դրանք մեծ դեր չեն խաղում։ Նոր բացահայտումը ցույց է տվել, որ գենետիկ ռելիկտները դեռ կարող են օգուտ բերել օրգանիզմին։

bottom of page