top of page

Վատիկանում տղամարդը բարձրացել է Սուրբ Պետրոսի տաճարի խnրանի վրա և կnտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ (լուսանկար)

  • Writer: Ani
    Ani
  • Feb 8
  • 1 min read

ree

Ուրբաթ օրը տղամարդը Վատիկանում ցատկել է Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա՝ մինչ ոստիկանների  հասնելը կոտրելով 30 հազար եվրո արժողությամբ վեց մոմակալներ։

Ծագումով ռումինացի տղամարդը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացրել են իտալական AGI եւ ANSA լրատվական գործակալությունները:

Տարածված տեսանյութումերևում է, թե ինչպես է տղամարդը խորանից նետում մոմակալները և հանում խորանի սպիտակ սփռոցը։

Խորանը կառուցվել է Սուրբ Պետրոսի գերեզմանի վրա, որն, ըստ քրիստոնեական ավանդության, Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկն է։ Խորանը ծածկված է չորս բրոնզե սյուների եւ իտալացի քանդակագործ Ջան Լորենցո Բերնինիի 29 մետրանոց հովանիով։

bottom of page