Սյունիքում վաղ առավոտից ձնաբքի միջից դուրս է բերվել 40-ից ավելի ավտոմեքենա
- Ani
- Feb 6
- 1 min read

Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: Առատ ձյան ու ձնաբքի պատճառով Վայոց ձորի մարզի «Զանգեր»-ի հատվածից դեպի Գորիս տանող ճանապարհահատվածի մի քանի վայրերում ավտոմեքենաների երթևեկությունը, ելնելով վարորդների անվտանգությունից, ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161 կմ-ում՝ «Անտառային շրջադարձ» կոչվող հատվածում, ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ժամանակավորապես դադարեցվել է ավտոմեքենաների տեղաշարժը: Պարեկները, ճանապարհը սպասարկող ճանշինն ու Վայոց ձորի փրկարարները 20-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել մերկասառու ճանապարհից: Պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենաներով Սիսիանի և Գորիսի ճանապարհից էլ դուրս են բերել մոտ 25 ավտոմեքենա՝ մերկասառույց ճանապարհից ու ձնաբքի միջից: Սյունիքի հրշեջ-փրկարարները նույնպես մոտ 10 ավտոմեքենա են դուրս բերել:
Այս պահին երթևեկությունը շարունակում է ժամանակավորապես դադարեցված մնալ, քանի որ ճանշինը մեծ դժվարությամբ աշխատանքներ է կատարում՝ ճանապարհը ձնից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ: