top of page

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓՈԽԱՐԵՆ. ԱՄՆ-Ն ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ՃՆՇՈՒՄԸ

  • Writer: Ani
    Ani
  • Feb 4
  • 1 min read

ree

Ուկրաինան և ԱՄՆ-ն չեն քննարկել մինչև 2025 թվականի ավարտը երկրում ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Միաժամանակ, եթե Սպիտակ տան թիմը բարձրացնի այս հարցը, Կիևը պատրաստ է քննարկել այն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։



«Երբ այս հարցը տեսականորեն քննարկվեց՝ 2023-24 թվականներին, մեր դիրքորոշումն այն էր, որ դրա համար պետք է դադարեցնել ռազմական գործողությունները: Պատերազմի ժամանակ մենք չենք կարողանա լիարժեք հասանելիություն ապահովել քվեարկության և թեկնածության համար», - ասաց Մարկարովան:


Հիշեցնենք՝ Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ Ուկրաինան ընտրություններ անցկացնի, եթե նրան հաջողվի համաձայնության գալ հրադադարի շուրջ առաջիկա ամիսներին։ 


Այս մասին հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։


Նախագահ Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել է անցյալ տարվա մայիսին, սակայն երկրի սահմանադրությամբ նա շարունակում է ղեկավարել երկիրը՝ ռազմական դրության պատճառաբանությամբ: Պուտինն իր հերթին բազմիցս ոչ լեգիտիմ է համարել Ուկրաինայի առաջնորդին, նշելով, որ ռուսական կողմը բանակցություններ կարող է վարել Կիևի ցանկացած ներկայացուցչի հետ, բացառությամբ՝ Զելենսկու:



1/2463
bottom of page