top of page

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԵՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԹԵՄԱՅՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ ԱՇԽԱՏԵԼ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ»

  • Writer: Ani
    Ani
  • Mar 10
  • 1 min read

«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը գրում է.



«Իշխանությունն արդեն սկսեց հայտարարագրի թեմայով լրացուցիչ գումար աշխատել


ՊԵԿ-ը հայտարարել է, որ 16,000 դրամով մեկօրյա դասընթացներ է կազմակերպում՝ քաղաքացիներին սովորեցնելու, թե ինչպես լրացնեն հայտարարագիրը, երբ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ քաղաքացիներին՝ հայտարարագրի, իրենց իրավունքները պաշտպանելու և անհարկի չհարկվելու թեմայով։


Ստացվում է, որ պետությունն իր սեփական ժողովրդի հաշվին բիզնես է անում, երբ ահռելի ժամանակ կար ոչ միայն այս անհեթեթ նախագիծը չեղարկելու, այլ նաև դրա վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու։


Հիմա ինչպե՞ս ևս մեկ անգամ չփաստել, որ ՀՀ իշխանությունները «քաղաքացիների գրպանում են»»։



1/2085
bottom of page