«Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է»․ ՔԿ
- Ani

- Oct 11, 2024
- 1 min read
Updated: Oct 12, 2024

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ուսուցիչը երեկ էր բերման ենթարկվել։ Նրա նկատմամբ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։




















