ՈՐՔԱՆ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ 2025Թ․ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ
- Ani

- Sep 26, 2024
- 1 min read

Գրել էինք, որ մեկնարկել է Կառավարության հերթական նիստը, որը Փաշինյանի բացակայությամբ պայմանավորված վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նիստի օրակարգում կա 52 հարց, որոնցից 49-ը չզեկուցվող են, ևս երեք հարց էլ գաղտնի է։ Քիչ առաջ Կառավարությունը հաստատեց 2025թ. պետբյուջեի նախագիծը։ 2025թ. պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2 տրլն 873.1 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 759.9 մլրդ դրամ:
Բյուջեի ծախսերը 2025թ. նախատեսվում են 3 տրլն 482.4 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 749.2 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733.2 մլրդ դրամ, ըստ որում, կապիտալ ծախսերը նախատեսվում են զգալիորեն բարձր մակարդակում՝ տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների ամրապնդման համար։
Բյուջեի պակասորդը նախատեսվում է 609.4 մլրդ դրամ:
Բյուջեի նախագծում նպատակ է դրված ապահովել 5.6 % տնտեսական աճ: ՀՆԱ-ն կախատեսվել է 11 տրլն 50 մլրդ դրամ, իսկ միջին գնաճը՝ 3.5%:
Նախագիծը կուղարկվի ԱԺ՝ հաստատման։




















