Ջալալ Հարությունյանը Հովհաննես Շիրազի թանգարանում էր
Nov 20, 2022
1 min read

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը այցելել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան: Այս մասին հայտնում են թանգարանի ֆեյսբուքյան էջում:
«Թանգարանի հյուրն էր գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը։ Մեծ հայրենասերը Շիրազյան ոգով շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին և ստացավ անակնկալ՝ «Հայոց Դանթեականը» պոեմի վերատպված տարբերակը»,- գրված է թանգարանի ֆեյսբուքյան էջում։



















