Մարկ Ցուկերբերգն իրեն համարում է «ամենաանփույթ մարդը»
- Ani
- Apr 30
- 1 min read
Meta-ի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգն իրեն անվանում է «աշխարհի ամենաանփույթ մարդը» և խոստովանում, որ առցանց իրեն տրված մականունը վնասում է իր վստահությանը։
40-ամյա Ցուկերբերգը անկեղծ խոստովանություն է արել կատակերգու Թեո Վոնի «This Past Weekend» փոդքասթին մասնակցելու ժամանակ, երբ հաղորդավարը հարցրել է՝ արդյոք նա երբևէ «զգացե՞լ է իրեն անհարմար»։
«Այո՛, ես ամենաանփույթ մարդն եմ», - նշել է Ցուկերբերգը։ «Մարդիկ 20 տարի է, ինչ ինտերնետում ինձ «ռոբոտ» են անվանում։ Դա հրաշքներ է գործում իմ վստահության համար»։
Վոնը կատակով նշել է, որ Ցուկերբերգը նման է «տղայի», որը «YouTube-ում դիտել է տեսանյութ «տղա» լինելու մասին կամ նման մի բան», ինչը Meta-ի գործադիր տնօրենին ծիծաղեցրել է։
Կատակերգուն ասել է, որ մարդիկ «բոլորն էլ անփույթ են իրենց ձևով» և ենթադրել է, որ կլինեն իրավիճակներ, որոնց դեպքում Ցուկերբերգը, գուցե, այդքան էլ անփույթ չէ։ «Ես դեռ այդպիսիք չեմ գտել»,-կատակել է Ցուկերբերգը։
Միլիարդատերը նաև զարմացրել է Վոնին, երբ խոստովանել է, որ Հավայան կղզիներում կառուցել է ստորգետնյա թունել, որը լրատվամիջոցները անվանել են «դատաստանի օրվա բունկեր»։
«Դա ավելի շատ նման է ստորգետնյա պահեստի»,-պարզաբանել է Ցուկերբերգը։