top of page

Թրամփը հայտնել է Իրանի կողմից իր կյանքին սպառնացող վտանգի մասին

  • Writer: Ani
    Ani
  • Sep 25, 2024
  • 1 min read
ree

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանն ուղիղ սպառնալիք է ստեղծում իր կյանքի համար։ Համապատասխան գրառումը սեպտեմբերի 25-ին հայտնվել է քաղաքական գործչի սոցցանցերում։

«Իմ կյանքի համար մեծ սպառնալիքներ կան Իրանի կողմից։ ԱՄՆ բոլոր զինված ուժերը հետեւում եւ սպասում են։ Իրանն արդեն քայլեր է ձեռնարկել, որոնք չեն գործել, բայց նրանք նորից կփորձեն։ Վատ իրավիճակ է բոլորի համար»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցի էջում։

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Կոնգրեսին իր պաշտպանության համար հատկացված միջոցների համար եւ նշել է, որ շատերի համար ընտրությունների նախաշեմին նախկին նախագահի վրա հարձակումը ցանկություն է։

1/2436
bottom of page