top of page

«ՆԻԿՈԼԸ ԱՂԲ Է, ԻՐ ՇԱՐԱՍՅԱՆ ՀԵՏ ՇԱՆ ԲԱԺԻՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ»․ ԶՈՀՎԱԾԻ ՄԱՅՐ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Sep 30, 2024
  • 1 min read

Updated: Oct 1, 2024

ՆԻԿՈԼԸ ԱՂԲ Է, ԻՐ ՇԱՐԱՍՅԱՆ ՀԵՏ ՇԱՆ ԲԱԺԻՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ
ՆԻԿՈԼԸ ԱՂԲ Է, ԻՐ ՇԱՐԱՍՅԱՆ ՀԵՏ ՇԱՆ ԲԱԺԻՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ

44-օրյա պատերազմից չորս տարի անց «Եռաբլուր» զինվորական պանթեոնն անխնամ, անմշակ վիճակում է։ Պանթեոնի որոշ հատվածներ ասես տափաստան լինի, չոր, դեղին խոտով պատված: «Մեր հոգու պես»,-որդու շիրիմին արտասվելով ասում է 44-օրյա պատերազմում Դավիթ Գրիգորյանի մայրը՝ Գոհար Դավթյանը։ 



«Իմ Աստծո կամքը լինի, որ էս չարածինները վերանան։ Մարդկությունն իր որակը կորցրել է, հայրենասիրությունից վեր ոչ մի բան չկա, բայց մարդիկ հիմա ծաղրանքի են ենթարկում, հեգնում են։ Եթե ապրում են, այստեղ ննջող տղաների շնորհիվ են ապրում, որովհետեւ նրանք հայրենասեր էին»,-ասաց նա։


Խոսելով այն անձանց մասին, ովքեր շարունակում են վստահել ու աջակցել գործող իշխանությանը՝ տիկին Գոհարն ասաց․ «Ես չեմ հասկանում, ոնց կարելի է կեղտի, չարիքի հետ հաշտվել։ Սրանք չարիք էին, որ եկան ազգիս գլխին։ Հաղթելու էին մեր տղերքը, սակայն այսպիսի ելքի համար ամեն ինչ արվեց թիկունքից։ Նիկոլը աղբ է, իր շարասյան հետ շան սատակ է լինելու։ Երկնքից պարան ա կախվելու, բոլորը հավասար կախաղան հանվեն։ Հուդաների փորոտիքը թափվելու է, շան բաժին դառնան»։



1/2051
bottom of page