Ի՞նչ ունեցվածք ունի մանդատից հրաժարված ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

ԱԺ Քպ-ական պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը, որը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, 2020թ-ի տարեկան իր հայտարարագրում, որպես անշարժ գույք, ամրագրել է 2 հողամաս, որոնք գտնվում են Արագածոտնի մարզի Փարպի համայնքում։
Մովսիսյանը հայտարարագրել է «MERCEDES-BENZ» մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2019թ-ին։
Մովսիսյանը տարեվերջին ունեցել է 4,000,000 դրամ կանխիկ գումար, իսկ Ազգային ժողովից, որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, ստացել է 7,789,280 դրամ։
Մովսիսյանի կինը՝ Մարիանա Մկրտչյանը, հայտարարագրել է 907,372 դրամ եկամուտ, որը ստացել է Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցից՝ որպես աշխատանքի դիմաց վարձատրություն։




















