top of page

Իսրայելի ավիահարվածների հետևանքով 22 խաղաղ բնակիչ է զոհվել Լիբանանում

  • Writer: Ani
    Ani
  • Nov 21, 2024
  • 1 min read

Լիբանանի արևելքում գտնվող բնակավայրերի ուղղությամբ իսրայելական օդուժի ավիահարվածների հետևանքով զոհվել է 22 խաղաղ բնակիչ։ Հարվածները հասցվել են Բաալբեկ քաղաքի շրջակայքում գտնվող մի քանի բնակավայրերի։  

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ գրոհի է ենթարկվել առնվազն 5 բնակավայր։

Լիբանանի 6 խաղաղ բնակիչ զոհվել է Մակնա բնակավայրում, 4-ը՝  Ֆլավիում։ 2 հոգի զոհվել է Ամաշկիի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով։ Նաբհա և Բրիտալ բնակավայրերում 10 հոգի է զոհվել։


1/2163
bottom of page