top of page

Ինձ հենց նոր կանգնեցրին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ադրբեջանից և Ռուսաստանի Դաշնությունից հետախուզման հիման վրա։

  • Writer: Ani
    Ani
  • Sep 21, 2024
  • 1 min read
ree

Ինձ հենց նոր կանգնեցրին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ադրբեջանից և Ռուսաստանի Դաշնությունից հետախուզման հիման վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հայտնի լրագրող և բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Պահանջեցին, որ իրենց հետ մտնեմ գրասենյակ։ Ես հրաժարվեցի։ Նրանք վերցրեցին իմ անձնագիրը, ես ավելի քան մեկ ժամ է, ինչ կանգնած եմ անձնագրային հսկողության պատուհանի դիմաց: Իրավիճակը շատ տհաճ է, անհրաժեշտ է լրատվամիջոցների աջակցություն։ Սահմանապահները հայերեն են շփվում, ես միայն բռնում եմ «ձերբակալել» բառը»,- գրել է Լապշինը։

bottom of page