Աշտարակում շինանյութի խանութի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ
3 hours ago
1 min read

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։06-ին, ՆԳՆ Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։




















