ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ ՔԵՌՈՐԴՈՒՆ ԵՒ ՔՊ-ԱԿԱՆ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻՆ
- anigevorgn
- Nov 10, 2024
- 1 min read

Hraparak.am-ի տեղեկություններով` երեկ երեկոյան ձերբակալել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռորդուն` Վարուժ Խոջումյանին և Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանին, որը ի դեպ, վերջերս՝ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 անդամների լիազորությունները դադարեցնելուց հետո էր վերցրել մանդատը։ Երկուսին էլ բերման են ենթարկել թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով։
Մուշի Ոստիկանության բաժանմունքից մեզ փոխանցեցին, թե բերման ենթարկվել, ապա ազատ են արձակվել երկու քաղաքացի, որոնց ինքնությունը հրապարակելու իրավունք չունեն ։
Ուշագրավ է, որ Վարուժ Խոջումյանի հորը՝ Մանվել Խոջումյանին ՝ Սարուխանյանի քեռուն, 2018թ-ին նույնպես մեղադրանք է առաջադրվել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու համար ։ Մանվել Խոջումյանը զբաղեցնում էր Շիրակի մարզի Բյուրակնի միջնակարգ դպրոցի փոխտնօրենի պաշտոնը, դասավանդում էր ֆիզկուլտուրա: Դեպքից հետո նա ազատվել էր աշխատանքից։