Դենզել Վաշինգտոնի` տղամարդու հետ համբուրվելու տեսարանը կտրվել է «Գլադիատոր II» ֆիլմից. «Նրանք պատրաստ չէին դրան»
Դենզել Վաշինգտոնի` տղամարդու հետ համբուրվելու տեսարանը կտրվել է «Գլադիատոր II» ֆիլմից՝ Ռիդլի Սքոթի 310 միլիոն դոլար արժողությամբ պատմական էպոսի թողարկումից առաջ:
69-ամյա դերասանը մարմնավորում է ստրուկ դարձած մագնատ Մակրինուսին, ով ղեկավարում է գլադիատորներին և ցանկանում է դառնալ Հռոմի կայսր։ «Ես համբուրեցի մի տղամարդու շուրթերը, բայց այդ մասը կտրվել է», - ասել է Դենզելը: «Կարծում եմ՝ նրանք վախեցան: Ես համբուրեցի տղայի շուրթերը, և ես կարծում եմ, որ նրանք պատրաստ չէին դրան»:
Վաշինգտոնը նշել է, որ իր անողոք կերպարը սպանում է տղամարդուն դրանից «մոտ հինգ րոպե հետո»՝ խորհրդանշական ժեստով, որը նա անվանել է «մահվան համբույր»: