top of page

Արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար «Շտապբուժօգնություն»-ում մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել. Տիգրան Ավինյան

  • Writer: Ani
    Ani
  • Nov 2, 2024
  • 1 min read
ree

Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով․ բուժառուի տվյալները ներբեռնվում են մեկ ընդհանուր համակարգում՝ հետագայում տեսանելի դառնալով բուժող բժշկի համար։

1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են  100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս արդյունավետ արձագանքում իրականացնել։

Մարդկանց կյանքը և առողջությունը կարևոր է մեզ համար, և մենք շարունակելու ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը»,- նշել է Ավինյանը:

1/2436
bottom of page