top of page

Հանրապետությունում ձյուն է տեղում․ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

  • Writer: Ani
    Ani
  • Dec 17, 2024
  • 1 min read
ree

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 
 
1/2424
bottom of page