top of page

Մետրոպոլիտենը վաղը աշխատելու է մինչև գիշերվա 01։00-ն․ քաղաքապետարան

  • Writer: Ani
    Ani
  • Dec 7, 2024
  • 1 min read
ree

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը՝ 20։00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը։

Երևանի մետրոպոլիտենն այդ օրը աշխատելու է մինչև գիշերվա 01:00։

«Սիրելի երեւանցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր,

Դեկտեմբերի 8-ին մեր մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը։

Այս հրաշալի երեկոն ավելի հարմարավետ դարձնելու համար Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է մինչեւ գիշերվա 01:00։Հաճելի եւ հրաշքներով լի երեկո ենք մաղթում»,-ասվում է մետրոպոլիտենի հայտարարության մեջ։

1/2436
bottom of page