Չինաստանում մահապատժի են ենթարկել պաշտոնյայի 426 մլն դոլարի միջոցներ հափշտակելու եւ կաշառակերության համար
- Ani

- Dec 17, 2024
- 1 min read

Չինաստանի իշխանությունները մահապատժի են ենթարկել Հուհ-Հոտո քաղաքի (Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզի վարչական կենտրոն, Հյուսիսային Չինաստան) տեխնիկատնտեսական գոտու աշխատանքային կոմիտեի նախկին քարտուղար Լի Ցզյանպինին, որը հափշտակման եւ կաշառքների միջոցով անօրինաբար յուրացրել է 3,06 մլրդ յուան (մոտ 426 մլն դոլար)։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի գերագույն ժողովրդական դատարանը։
WeChat ցանցի նրա էջում նշվել է, որ Լի Ցզյանպինը խաբեությամբ տիրացել է ավելի քան 1,43 մլրդ յուանի (199 մլն դոլար) պետական ընկերությունից, որի անունը չի նշվում։ Բացի այդ, նա ստացել է 577 մլն յուան (80 մլն դոլար) կաշառք, ինչպես նաեւ յուրացրել է 1,06 մլն յուան (147 մլմ դոլար)։ Այդ միջոցների մի մասը այդպես էլ վերադարձնել չի հաջողվել։
Բացի կաշառքից եւ հափշտակումներից, Լի Ցզյանպինը կատարել է նաեւ «հակաօրինական եւ հանցավոր գործողություն»։ Մահապատժի ենթարկվածի ողջ անձնական ունեցվածքը բռնագրավվել է։ Մահվանից առաջ նրան թույլ են տվել հանդիպել հարազատների եւ մերձավորների հետ։




















