top of page

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Jul 26, 2025
1 min read

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Խոսրովի արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ, բնակիչներ:

Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են կրակի տարածումը:

Հրդեհը մեկուսացվել է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Սահմանվելու է նաև հերթապահություն:

1/2967
bottom of page