top of page

Թրամփը հրամանագիր է ստորագրել «Ազատություն ռադիոն» եւ «Ամերիկայի ձայնը» ղեկավարող գործակալության կրճատման մասին

  • Writer: Ani
    Ani
  • Mar 15
  • 1 min read

ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը, որը ղեկավարում է «Ազատություն ռադիոն» և«Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները, կրճատելու հրամանագիր ստորագրելու մասին։

Հրամանագրով շարունակվում է  դաշնային բյուրոկրատիայի տարրերի կրճատումը, որոնք, ԱՄՆ նախագահի կարծիքով, հարկավոր չեն, նշվել է Սպիտակ տան հայտարարությունում։

Գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունից բացի կրճատման տակ են ընկել.

Միջնորդության եւ հաշտեցման դաշնային ծառայությունը,

Վուդրո Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնը Սմիթսոնի ինստիտուտում,

Թանգարանային եւ գրադարանային ծառայությունների ինստիտուտը,

Անօթեւանության ԱՄՆ միջգերատեսչական խորհուրդը,

Հանրային զարգացման ֆինանսական ինստիտուտների հիմնադրամը,

Փոքրամասնությունների բիզնեսի զարգացման գործակալությունը։

Ստորագրման պահից հետո 7 օրվա ընթացքում նշյալ գերատեսչությունների ղեկավարները պարտավոր են ներկայացնել հաշվետվություններ հրամանագրին լիակատար հետեւելու մասին։

1/2461
bottom of page