ՀՀ քաղաքացու անձնագիրը այսուհետ տրամադրվում է 2 տարի ժամկետով
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

MediaHub.am-ի տեղեկություններով այսուհետ ՀՀ քաղաքացու կապույտ անձնագիրը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտը տրամադրվում է 10 տարի ժամկետով։
Ոստիկանության լրատվական բաժնից մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, հայտնելով, որ նոր որոշումը ուժի մեջ է մտել հունվարի 14-ից։
Փոփոխությունն իրականացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2198-Ն որոշմամբ։
Նշենք, որ նախկինում ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրվում էր 10 տարի ժամկետով։
Արմինե Նավոյան




















