top of page

Շառլ Միշելը կոչ է անում կանխել երրորդ համաշխարհային պատերազմը

  • Writer: Ani
    Ani
  • Nov 5, 2024
  • 1 min read

ԵԽ նախագահ Շառլ Միշելը, ով դեկտեմբերի 1-ից թողնելու է պաշտոնը, հայտարարել է, որ երրորդ համաշխարհային պատերազմի վտանգն իրական է և կոչ է արել կանխել նոր աշխարհամարտը։

 «Կասկածից վեր է, որ մենք ծայրահեղ վտանգավոր ժամանակաշրջանում ենք ապրում․ վտանգավոր ժամանակաշրջանում՝  ոչ միայն Եվրոպայի, այլև ողջ աշխարհի համար։

Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը հնարավոր է, բայց մենք կարող ենք և պետք է կանխենք այն։ Պատմության ընթացքը դեռ հնարավոր է փոխել»,- ասել է Միշելը՝ Soir պարբերականին տված հարցազրույցում։

1/2167
bottom of page