top of page

Նախազգուշացում Իրանից. ինչ է սպասվում Իսրայելին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավար Հոսեյն Սալամին նախազգուշացրել է Իսրայելի դեմ հետագա պատասխան միջոցների մասին, եթե նա հարձակվի իրանական օբյեկտների վրա, ինչն Իսրայելը խոստացել է անել հոկտեմբերի 1-ին Իրանի հրթիռային հարձակումից հետո։ Այս մասին գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով AFP-ին։


«Եթե դուք սխալվեք և հարձակվեք մեր թիրախների վրա՝ լինի դա տարածաշրջանում, թե Իրանում, մենք կրկին ցավոտ հարված կհասցնենք ձեզ»,- ասել է Սալամին անցյալ ամիս Լիբանանում «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի հետ սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալի հուղարկավորության ժամանակ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի արտաքին օպերացիաների ստորաբաժանման բարձրագույն հրամանատար Աբբաս Նիլֆորուշանը սպանվել էր սեպտեմբերի 27-ին «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի հետ՝ Բեյրութի հարավում իսրայելական հարվածի ժամանակ:


Սալամին «անվստահելի» է անվանել THAAD հրթիռային պաշտպանության մարտկոցը, որը, ըստ Պենտագոնի, Իսրայել է ուղարկվել շուրջ 100 ամերիկացի զինվորականների հետ միասին։ «Մի վստահեք այս համակարգերին: Դուք չեք կարող ոչնչացնել մահմեդական ազգերին և մնալ անվտանգ։ Մենք գիտենք ձեր թույլ կողմերը»,- հայտարարել է իրանցի բարձրաստիճան զինվորականը։

bottom of page