top of page

Մենք դա կանենք միասին, պատրա’ստ եղեք. Փաշինյանը «Եկեղեցու հավատավոր հետևորդներին» հրավիրում է ազատել Վեհարանը

  • Writer: Ani
    Ani
  • Jul 20
  • 1 min read

ree

Փաշինյանը «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին»  հրավիրում է «պատրաստ լինել ազատել» Վեհարանը։ 

««Astronomer» ընկերության՝ կնոջը դավաճանելու մեջ բռնված գլխավոր տնօրենը հրաժարական տվեց կնոջը դավաճանելու պատճառով, որովհետեւ «Astronomer» ընկերության հայեցակարգի համաձայն ամուսնական արժեքները հիմնարար են։

Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ եւ որեւէ այլ անձնական հարաբերություն ունենալու իրավունք չունի։

Եկեղեցու հետ ամուսնության ուխտին դավաճանաճ Կտրիճ Ներսիսյանը դեռեւս չի ազատել Վեհարանը, այսպիսով պղծելով մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը։

Դրանով Կտրիճ Ներսիսյանը մեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներիս հրավիրում է իրենից ազատել Վեհարանը։

Մենք դա կանենք միասին։ Պատրա’ստ եղեք։ Վեհարանը վեհի’»,- գրել Փաշինյանը:

1/2423
bottom of page