Քիմ Քարդաշյանը երեխաներին «վստահելի դայակների եւ անվտանգության աշխատակիցների հետ է ուղարկում» Քանյե Ուեսթի եւ Բիանկա Սենսորիի հետ ճամփորդություններին
- Ani
- Sep 27, 2024
- 1 min read

Քիմ Քարդաշյանի երեխաներին ուղեկցում են վստահելի դայակները եւ անվտանգության աշխատակիցներ, երբ նրանք հոր՝ Քանյե Ուեսթի եւ նրա կնոջ՝ Բիանկա Սենսորիի հետ մեկնում են ճամփորդության։
Ինչպես նշում է The Sun-ը, դա պայմանավորված է նրանով, որ Քիմին անհանգստացնում է նախկին ամուսնու պահվածքը։ «Քիմը երբեք թույլ չի տալիս իր երեխաներին գնալ Քանյեի հետ առանց վստահելի դայակների եւ անվտանգության աշխատակիցների»,-ասում է աղբյուրը:
Քանյեն դեմ է Քիմի՝ իրենց երեխաներին հրապարակայնորեն ներկայացնելու մոտեցմանը։
Մինչ Քիմը երեխաներին ներգրավում է իր ռեալիթի շոուում եւ սոցիալական ցանցերում, ռեփերը որոշել է նրանց բեմ հանել՝ ասելով, որ նրանք ավելի շատ հաճույք են ստանում դրանից, քան հեռուստատեսությունից:«Քանյեն խաղում է իր սեփական խաղը. նա դեմ է, որ Քիմը երեխաներին ներգրավի ընտանեկան ռեալիթի շոուներում եւ TikTok-ում, ուստի նա նրանց բեմ է բարձրացնում... Բոլորը կարծում են, որ սա ուշադրություն գրավելու նրա նոր միջոցն է»,-նշել է ինսայդերը:
Անցյալ ամիս 11-ամյա Նորթը հոր՝ Քանյեի հետ բեմ է բարձրացել Հարավային Կորեայում։ Շոուն ուղիղ եթերով հեռարձակվում էր Քանյեի YouTube-ի էջով, որի միջոցով ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում երկրպագուները տեսան, թե ինչպես էին Yeezy-ի հիմնադիրիը եւ նրա դեռահաս դուստրը ոգեւորում հազարավոր երկրպագուներ Սեուլի Գոյանգ մարզադաշտում:
«Քիմն ավելի ու ավելի է անհանգստանում՝ Քանյեի եւ Բիանկայի պահվածքի պատճառով»,-ասում է ռեալիթի աստղին մոտ կանգնած աղբյուրը։ «Ամեն շաբաթ ինչ-որ նոր բան է կատարվում, եւ նա վախենում է, որ այլեւս առողջ միջավայր չի կարողանա ապահովել երեխաների համար: Նա ուղղակիորեն չի շփվում Քանյեի հետ. նրանք շփվում են դայակների, [նրա մայրիկի] Քրիսի կամ փաստաբանների միջոցով, բայց Նորթը ուղարկում է իր լուսանկարներն ու տեսանյութերը, որտեղ նա իր հայրիկի հետ է: Կարծես Քիմը ցանկանում է անձամբ տեսնել, թե ինչ է կատարվում. նա ասում է, որ ցանկանում է շտապ հանդիպել նրանց երկուսի հետ՝ քննարկելու համատեղ խնամքի հարցը եւ որոշ նոր հիմնական կանոններ սահմանելու համար»: