top of page

Պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ

May 21, 2025
1 min read

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն տարածաշրջանային սահմանների տարածքային ամբողջականության և կայունության պահպանումն անվանել է Թեհրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկը, հաղորդում է Mehr-ը։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը իրանցի պաշտոնյան ընդգծել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և հայտարարել, որ Հայաստանը հատուկ տեղ է գրավում Իրանի հարևանության քաղաքականության մեջ։

Նա տարածաշրջանային սահմանների տարածքային ամբողջականության և կայունության պահպանումն անվանել է Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկը։

Իրանի նախարարը հայտարարել է, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանը երկու երկրների միջև հաղորդակցության պատմական աղբյուր է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ։

1/2967
bottom of page