top of page

Սամվել Կարապետյանին տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ

Jun 24, 2025
1 min read

«Տաշիր գւրուպ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանին տեղափոխել են ՀՀ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որը հանրությանը հայտնի է «ԿԳԲ-ի պադվալ» անունով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։

Հարցին, թե ո՞րն է տեղափոխության պատճառը, քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակը պատասխանեց.

«Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով տեղափոխել են Երևան–Կենտրոն ՔԿՀ»։

1/2967
bottom of page