top of page

Անձրևները կլինեն հորդառատ, ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, հետո նույնքան կնվազի

  • Writer: Ani
    Ani
  • 2 days ago
  • 1 min read

Հանրապետության տարածքում մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի, 2-ի և 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 1-ին, 2-ին և 5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Հունիսի 3-4-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ին կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 3-4-ը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ը, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո, 5-ի ցերեկը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

1/2135
bottom of page