Էրդողանը հայտնել է Հարավային Կովկասում մշտական խաղաղության եւ կայունության հասնելու հնարավորության մասին
- Ani

- Sep 23, 2024
- 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Նյու Յորքում է գտնվում ՄԱԿ 79-րդ Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար, ելույթ է ունեցել Թուրքական տանը ամերիկյան մի շարք վերլուծաբանական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, գրել է Anadolu գորակալությունը։
Նա նաեւ անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին։ Էրդողանը ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ միասին իրենք կարեւոր հնարավորություն են ստացել հասնելու մշտական խաղաղության եւ կայունության Հարավային Կովկասում։ Էրդողանի խոսքով՝ շնորհիվ Բալկաններում կառուցողական դիվանագիտության եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության հաստատման ջանքերի՝ Անկարան ամրապնդել է իր տարածաշրջանային դերը։ Նա հայտնել է, որ Թուրքիայի հիմնական սկզբունքներն են բարեկամության ամրապնդումը, տարաձայնությունների կրճատումը եւ խաղաղության ապահովումը, եւ որ Թուրքիան միջազգային իրավունքի, պետական ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը համարում է պարտադիր պայման։ Նրա խոսքով՝ այդ սկզբունքները, ինչպես երբեք, անհրաժեշտ են ժամանակակից աշխարհում։




















