Հրազդանի կիրճում վերականգնվել են լողավազանը, մարզասարքերը. արվել է նաև ռետինե ծածկույթ
- Ani
- 1 day ago
- 1 min read

Հրազդանի Կիրճում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ՝ արդեն գործող էկոհամակարգում։ «Իվ Կապիտալ» ընկերության շնորհիվ վերականգնվել են լողավազանը, մարզասարքերը, ինչպես նաև արվել է ռետինե ծածկույթ, որն արդեն շատ ավելի անվտանգ և ապահով է դարձնում մարզվելը։
Այս մասին հայտարարվեց Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավորական խորհրդակցության ժամանակ։
Նաև նշվեց, որ իրականում շատ բան չի փոխվել մարզասարքերի մասով, որովհետև հաշվի է առնվել տեղի սպորտային մշակույթը։