Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 22 վթար․ 2 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
- Ani

- Mar 26
- 1 min read
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-ից 26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածքի և դրամանենգության՝ 1-ական դեպք։Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։Հայտնաբերվել է 1 անհետ կորած։Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 1 դեպք։Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 22 պատահար․ 2 մարդ զոհվել է, 28-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։






















