top of page

«Ավելորդ ինքնավստահություն չդրսևորել». Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

Jul 30, 2025
1 min read


Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Գեղարքունիքի մարզի տարբեր ճանապարհահատվածներում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Գեղարքունիքի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նախաձեռնվել է վարչական վարույթ։

«Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ ավելորդ ինքնավստահություն չդրսևորելով»,- նշեն են ՆԳՆ ոստիկանությունից։

1/2967
bottom of page